Ալիևը վրդովվել է, որ միջազգային հանրությունը բացահայտ չի պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
Բաքուն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անընդունելի է համարում միջազգային իրավունքի սկզբունքների ընտրողականությունը՝ «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես մյուս երկրները, և դա բացահայտ հայտարարում ենք՝ ծառի հետևում չենք թաքնվում։ Այո, մենք չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բայց միջազգային իրավունքի սկզբունքները չեն կարող խեղաթյուրվել «քաղաքական գերազանցության» պատճառով»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը, սակայն, վրդովված է, որ միջազգային հանրությունը միշտ բացահայտ աջակցել է Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, սակայն հստակ չի խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այլ այդ հարցում հանդես է եկել Հայաստանի հետ հաշտության պայմանագրի օգտին։
Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին՝ ասելով, որ Բաքուն կհրաժարվի Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց, եթե «Հայաստանը հրաժարվի ճանաչել Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների բացակայությունը»: «Դա Հայաստանի համար միակ ելքն է, միգուցե՝ վերջին հնարավորությունը»,- ասել է Ալիևը:
1lurer.am