ԱՄՆ-ն և Եվրամիությունը մտադիր են «մինչև վերջին» ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ. Լավրով
ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են՝ թույլ չտալու Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտը քաղաքական պայմանավորվածությունների միջոցով։ Այս մասին «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ մենք ականատես ենք արևմտյան իսթեբլիշմենթի դասական երկակի ստանդարտների և կեղծավորության դրսևորմանը: Հանրային աջակցություն հայտնելով Կիևի ռեժիմին՝ ՆԱՏՕ-ի երկրներն անում են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան գործողության ավարտը՝ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելով։ Լեհաստանով և ՆԱՏՕ-ի այլ երկրներով անվերջ հոսքով տարատեսակ զենքեր են ուղարկվում Ուկրաինա: Այս ամենն արվում է «ներխուժման դեմ պայքարի» պատրվակով, բայց իրականում ԱՄՆ-ն և Եվրամիությունը մտադիր են «մինչև վերջին» ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ։ Նրանք բացարձակ անտարբեր են Ուկրաինայի՝ որպես միջազգային հարաբերությունների անկախ սուբյեկտի ճակատագրի նկատմամբ»,- նշել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն «պետք է ուշքի գան և դադարեցնեն զենք ու զինամթերք մատակարարել Կիևին», եթե իսկապես շահագրգռված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ։
Shantnews.am