Ռուսական կողմը երբեք չի շահարկել միջուկային պատերազմի հարցը. Լավրով
Արևմուտքը ոչինչ չգիտի Մոսկվայի արտաքին քաղաքականության մասին և սխալվում է՝ կարծելով, թե պատժամիջոցները կստիպեն Ռուսաստանին ներողություն խնդրել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հայտնել է, որ Մոսկվան չի համարում, թե պատերազմում է ՆԱՏՕ-ի դեմ, սակայն դաշինքը, կարծես, այդպես չի մտածում։ Լավրովը հավելել է, որ ռուսական կողմը երբեք չի շահարկել միջուկային պատերազմի թեման։
«Կասկած չկա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդները կապրեն խաղաղության և բարիդրացիության մթնոլորտում»,- նշել է ՌԴ գլխավոր դիվանագետը։
1lurer.am