Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, թե Ֆրանսիայի ընտրություններում «ծայրահեղականների» պարտությունը ողջ աշխարհի հաղթանակն էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա լրագրողների հետ խոսել է Սաուդյան Արաբիայից հետ վերադառնալու ճանապարհին:

«Ֆրանսիայի ընտրությունների արդյունքում ծայրահեղականների պարտությունը մեր ողջ աշխարհի հաղթանակն է: Մյուս կողմից, պարզվեց, որ Մակրոնի ընդդիմադիրները լավ չեն վերլուծում Ֆրանսիայի սոցիոլոգիական կառուցվածքը: Այլ խոսքով, նրանց շատ վառ ցուցադրական թշնամանքն իսլամի հանդեպ, հատկապես նրանց ծայրահեղական վերաբերմունքը հիջաբի ու մուսուլմանների նկատմամբ, բնականաբար, երկրորդ փուլում Մակրոնին առաջին պլան մղեցին»,- հայտարարել է Էրդողանը:

Ֆրանսիայում ապրիլի 24-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ գործող նախագահ Էմանուել Մակրոնը 58.54 տոկոսով հաղթեց «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենին, ով հավաքեց 41.46 տոկոս:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն