Լեհաստանը 232 տանկ և համազարկային կրակի կայանքներ է փոխանցել Ուկրաինային
Լեհաստանն ուկրաինական իշխանություններին է փոխանցել 232 տանկ, շարժական ՀՕՊ համակարգեր, համազարկային կրակի կայանքներ։ Այս մասին կիրակի օրը՝ մայիսի 1-ին, հայտնել է Vishegrad24 պորտալը:
Նշվում է նաև, որ Լեհաստանի օգնությունը «ներառում է անօդաչու թռչող սարքեր և ինքնագնաց հաուբիցներ»։ Այս տվյալներն անուղղակիորեն հաստատել է Լեհաստանի վարչապետի գրասենյակի ղեկավար Միխալ Դվորչիկը, ով իր էջում կրկնօրինակել է visegrad24 հաղորդագրությունը։
Ապրիլի 29-ին հաղորդվել էր, որ Լեհաստանն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 200 Տ-72 տանկ, ինչը բավարար է երկու բրիգադ ստեղծելու համար, ինչպես նաև հետևակի մի քանի տասնյակ մարտական մեքենաներ։
Ապրիլի 23-ին հաղորդվել էր, որ Լեհաստանն Ուկրաինայի իշխանություններին է փոխանցել մոտ 7 միլիարդ զլոտիի (1,6 միլիարդ դոլար) զենք։ Մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ժողովրդին հղված ուղերձի ժամանակ հայտարարել էր, որ երկիրը սկսել է զենք ստանալ իր արևմտյան գործընկերներից, ինչը վաղուց էր պահանջում։ Նա մանրամասներ չի հայտնել։
Ապրիլի 15-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուսական կողմը նոտա է հղել բոլոր երկրներին, այդ թվում ԱՄՆ-ին՝ ուկրաինական բանակին զենք մատակարարելու պատճառով։
Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում երկրում իրավիճակի կարգավորմանը։ Ապրիլի 28-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր․ որ նման գործողությունները անվտանգության սպառնալիք են:
Shantnews.am