Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վիրավորվել է Թուրքիայից այն պատճառով, որ այդ երկիրը շարունակում է ընդունել ռուս զբոսաշրջիկներին՝ հայտնում է РИА Новости-ն։

Զելենսկին նշել է, որ Թուրքիան, մի կողմից, հանդես է գալիս որպես միջնորդ և աջակցում է Ուկրաինային, մյուս կողմից, «զբոսաշրջային երթուղիներ է նախապատրաստում հատկապես ռուսական զբոսաշրջության համար«։ «Ես՝ որպես նախագահ, պետք է ասեմ, որ դա անընդունելի է, եթե ցանկանում ենք ունենալ բարեկամական հարաբերություններ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նման դիրքորոշումն անվանել է «երկակի ստանդարտ», այն համարել է անընդունելի և կոչ է արել Անկարային «ճիշտ ընտրություն անել»:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն