ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի իրադրությունը: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:

«Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2022 թվականի մայիսի 2-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև տեղի են ունեցել հեռախոսային բանակցություններ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, այդ թվում ՝ հումանիտար հարցերը»,- ասել են գերատեսչությունում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն