Չեխիան հրաժարվել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել
Չեխիան մտադիր չէ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել, ինչպես նաև պատրաստ է որոշակի պայմաններում մինչև 2022 թվականի ավարտը հրաժարվել ռուսական նավթի գնումներից։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան՝ ԵՄ էներգետիկայի նախարարների բրյուսելյան հանդիպման ավարտին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Նախարարի խոսքով՝ Չեխիան պատրաստ է աջակցել ԵՄ երկրների կողմից մինչև 2022 թվականի ավարտը Ռուսաստանից նավթի գնումը դադարեցնելու առաջարկին, եթե իրագործվեն էներգետիկ հումքի համատեղ գնման պլանները։
Shantnews.am