Էներգիայի արդյունաբերական սպառողների բուլղարական ֆեդերացիան հայտնել է երկրի վարչապետ Կիրիլ Պետկովին, որ պատրաստ է բողոքի ակցիաներ անցկացնել՝ գազի սպասվող գնաճի պատճառով։ Այս մասին հայտնում է BNR ռադիոկայանը։

Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Իվայլո Նայդենովը կոչ է արել կառավարությանը պահպանել գները ներկայիս մակարդակի վրա կամ նվազեցնել դրանք, քանի որ Բուլղարիայի արդյունաբերությունը չի կարող իրեն թույլ տալ ապրիլյան մակարդակից բարձր գներ։

«Գազպրոմը» ապրիլի 27-ին դադարեցրել է գազի արտահանումը դեպի բուլղարական «Բուլգարգազ» և լեհական PGNiG ընկերություններ՝ մատակարարումների դիմաց, ըստ նոր սխեմայի, ռուբլով չվճարելու պատճառով։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն