Ուկրաինական Զմեինի կղզու տարածքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ոչնչացվել է երեք Bayraktar TB2 անօդաչու սարք։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Զմեինի կղզու տարածքում ոչնչացրել են երեք Bayraktar TB2 3 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքեր են խոցվել Չերվոնի Օսկոլ և Նևսկոյե բնակավայրերի տարածքներում»,- ասել է նա։

Կոնաշենկովը հավելել է, որ Իզյում քաղաքի, Տոպոլսկոյե և Մալայա Կամիշևախա գյուղերի շրջաններում որսացել են ուկրաինական «Սմերչ» հինգ հրթիռ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն