Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ BFM հեռուստաալիքի տվյալներով՝ զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկու երկրների ղեկավարների զրույցը առաջինն էր Մակրոնի նախագահ ընտրվելուց հետո։ Մինչ այս Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել մարտի 29-ին։ Անցած շաբաթ օրը Մակրոնը զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Պուտինին զանգահարելուց առաջ Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։
Փետրվարի սկզբին Մակրոնն այցելել էր Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ բանակցությունների համար։ Հաջորդ օրը Ֆրանսիայի նախագահը այցելել էր Կիև։
Shantnews.am