Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ սահմանափակումների պատասխան միջոցների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել օտարերկրյա որոշ պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ պատասխան տնտեսական միջոցներ սահմանելու մասին:
Հրամանագրում ասվում է, որ միջոցները սահմանվում են Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանության նպատակով և ի պատասխան ԱՄՆ-ի և նրան միացած պետությունների ոչ բարեկամական գործողությունների:
Փաստաթղթի համաձայն՝ պետական իշխանության մարմիններին և ֆիզիկական անձանց արգելվում է գործարքներ կատարել, առևտրային պայմանագրեր կնքել պատժամիջոցների տակ գտնվող անձանց հետ, կատարել պատժամիջոցների տակ գտնվող անձանց նկատմամբ գործարքներով սահմանված պարտավորությունները, իրականացնել ֆինանսական գործառնություններ, որոնցից օգուտ են ստանում պատժամիջոցների տակ գտնվող անձինք։
Արգելվում է նաև Ռուսաստանից այն արտադրանքի և հումքի արտահանումը, որն իրացվում է պատժամիջոցների տակ գտնվող անձանց կողմից կամ մատակարարվում են նրանց համար:
Պուտինը Ռուսաստանի կառավարությանը հանձնարարել է 10 օրվա ընթացքում հաստատել պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցանկը։
1lurer.am