Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը առաջատարների թվում են. «Ֆորմենտերա ֆեստիվալ»
Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Իսպանիայում ընթացող «Ֆորմենտերա ֆեստիվալ» միջազգային մրցաշարում:
4-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Էլիոտ Պապադիամանդիսին, իսկ Շանթ Սարգսյանը սևերով ոչ-ոքի է խաղացել իսպանացի Միգել Ռուիզ Սանտոսի հետ։
Մարտիրոսյանը 3,5 միավորով ևս 4 շախմատիստների՝ իսպանացիներ Խայմե Լատասայի ու Միգել Ռուիզ Սանտոսի, հնդիկ շախմատիստներ Դոմարայու Գուկեշի և Կրիշնան Սասիկիրանի հետ, կիսում 1-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ գործակիցներով Հայկը 3-րդն է:
Իսկ կես միավոր պակաս ունեցող Սարգսյանն ընթանում է 6-րդ տեղում։ Նա լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում է 5 այլ մասնակցի։ Մրցաշարին մասնակցում է 20 երկրի 54 շախմատիստ։
Shantnews.am