Մեսսիի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է ավելի քան 400 հազար եվրոյով
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկը, որով նա խփել է իր կարիերայի 500-րդ գոլը, աճուրդում վաճառվել է ավելի քան 400 հազար եվրոյով։ Այդ մասին հայտնում է Marca-ն։
Մեսսին 500-րդ գոլը խփեց 2017 թվականի ապրիլի 23-ին՝ Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Լա լիգայի արտագնա խաղում։ Այն ժամանակ Մեսսին հանդես էր գալիս «Բարսելոնայում»: Արգենտինացու այդ գոլը հաղթական էր։ Գնդակը խփելուց հետո Մեսսին հանել է մարզաշապիկը և ցույց տվել մարզադաշտում ներկա հանդիսականներին։