Ղազախստանի նախագահը պետական այցով կմեկնի Թուրքիա
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մայիսի 10-11-ը պետական այցով կմեկնի Թուրքիա՝ հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից՝ Տոկաևի և Էրդողանի հեռախոսազրույցի արդյունքներով։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահն այցը համարում է կարևոր ուղենիշ երկու երկրների համակողմանի ռազմավարական գործընկերության ընդլայնման համար։
1lurer.am