Թուրքիան նախագիծ է մշակում, որը թույլ կտա այս երկրում գտնվող մոտ 1 մլն սիրիացի փախստականներին ինքնակամ հայրենիք վերադառնալ։ Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է Իդլիբում կառուցված նոր տների շահագործման արարողության ժամանակ։

Էրդողանը նշել է, որ տները կառուցվել են 250 շրջաններում և հնարավորություն կտան Սիրիայի հյուսիսում, վրանային ճամբարներում ապրող մարդկանց բնակարանային պայմանները բարելավել։ Նա ասել է, որ նախատեսված է 77 հազար տուն կառուցել։ 57 306-ի շինարարությունն արդեն ավարտված է։ 50 հազար ընտանիք արդեն ապրում է նորակառույցներում։ Էրդողանը նաև նշել է, որ սիրիացի ընտանիքների համար կառուցվող տների քանակը հասնելու է մինչև 100 հազարի։

«Ոչ ոք առանց պատճառի իր տունն ու հայրենիքը չի լքի։ Ոչ ոք հենց այնպես դեպի անորոշ ապագան չի գնա։ Մեր պարտքն է այդ մարդկանց դիմաց բացել սահմանները և օգնել նրանց»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն