Թուրքիայում հարցվածների 82%-ը մտահոգված է տնտեսության վիճակով
Թուրքիայի բնակչությանն այս պահին ամենաշատը մտահոգում են երկրում սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել ֆրանսիական հայտնի Ipsos հետազոտական ընկերության կողմից տարբեր երկրներում մարտի 25-ից ապրիլի 3-ին իրականացված հարցումների տվյալներից:
27 երկրներում կատարված հարցումների արդյունքներով հարցվածների միջինում 35%-ն ասել է, որ գոհ է իր երկրի տնտեսությունից. Թուրքիայում միայն 18%-ն է գոհունակություն հայտնել տնտեսության վիճակից: Գերմանիայում տնտեսության վիճակից գոհ է եղել հարցվածների 54%-ը:
«Ո՞րն է ձեր ամենակարևոր մտահոգությունը» հարցին Թուրքիայում հարցվածների 58%-ը պատասխանել է՝ գնաճը: Այս ցուցանիշով Թուրքիան հետ է մնում միայն Արգենտինայից: Թուրքիայում հարցվածների 39%-ն էլ մտահոգված է աղքատությամբ ու եկամուտների անհավասար բաշխմամբ:
Ermenihaber.am