ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի հեռախոսով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասի հետ քննարկել է Կիևին հավելյալ օգնության ցուցաբերումը։ Այս մասին ասվում է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեթ Փրայսի հայտարարությունում։

Նրա խոսքով՝ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարել են հավելյալ մարդասիրական և ռազմական օգնությունն Ուկրաինային և անդրատլանտյան միասնության պահպանումը։ Նրանք խոսել են նաև տնտեսական հետևանքների մասին նրանց համար, ովքեր շարունակում են ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական օպերացիայի անցկացմանը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն