Հյուսիսային Կորեան չճանաչված արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան չճանաչված արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Կա հավանականություն, որ դա եղել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտնում է Yohhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի Շտաբերի պետերի միացյալ կոմիտեին։
Նշվում է, որ դեռևս հայտնի չի արկի թռիչքի բարձրությունն ու հեռավորությունը։
Արկի արձակման մասին տեղեկությունը հաստատել է նաև Ճապոնիայի ՊՆ-ն։
Սա տարեսկզբից Հյուսիսային Կորեայում սպառազինության արդեն 14-րդ փորձարկումն է։ Վերջին անգամ Հյուսիսային Կորեան ապրիլի 16-ին փորձարկել էր մարտավարական կառավարվող զենքի նոր համակարգ, որը կոչված է բարձրացնելու Փհենյանի մարտավարական միջուկային զենքի արդյունավետությունը։
Shantnews.am