ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վարակվել է կորոնավիրուսով։  Հիվանդությունը ախտորոշվել է PCR թեստի միջոցով, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Ըստ ամերկյան դիվանագիտական գերատեսչության՝ պետքարտուղարն ամբողջապես պատվաստված է և ստացել է նաև հավելյալ պատվաստում: Նրա մոտ մեղմ ախտանիշներ են:

Համաձայն CDC և առողջապահական ծառայությունների ուղեցույցների՝ պետքարտուղարը կմեկուսանա տանը և կշարունակի աշխատել հեռավար, նշում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը:

Օրեր առաջ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն