Իրավիճակը «Ազովստալ» գործարանի շուրջ․ ՌԴ-ն հայտնում է միջանցքի բացման, Ուկրաինան՝ ներխուժման մասին
Ուկրաինական կողմը տեղեկություններ է տարածում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածք ռուսական զորքերի ներխուժման մասին։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանում արգելված «Ազովի» գումարտակի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն՝ հայտնելով արյունալի ծանր մարտերի մասին։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել նաև իշխող խորհրդարանական «Ժողովրդի ծառան» խմբակցության պատգամավոր Դավիթ Արախամիան։
Ռուս զինվորականները հայտնել են, որ իրենք բացում են մարդասիրական միջանցք Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքից՝ խաղաղ բնակիչների տարհանման համար, այն կաշխատի երեք օր։
Ռուսաստանի Դաշնության մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի տվյալներով՝ միջանցքը կգործի 2022 թվականի մայիսի 5-ին, 6-ին և 7-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8.00-ից մինչև 18.00-ն։
Shantnews.am