«Նույնիսկ բժիշկների հետ չեմ խորհրդակցել». Պուտինը հայտնել է` որ պատվաստանյութով է պատվաստվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ եթերում պատասխանելով իրեն ուղղված հարցերին, հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերջինս նշել է, որ իր պատվաստման ժամանակ` փետրվար ամսին, երկու դեղամիջոց էր գտնվում քաղաքացիական շրջանառության մեջ` «Սպուտնիկ V»-ն և «ԷպիՎակԿորոնա»-ն:
«Ես նույնսիկ բժիշկների հետ անգամ չեմ խորհրդակցել: Ես ավելի շատ նայում էի ծանոթներիս արձագանքներին: Ինչպես ինձ թվաց` ըստ ծանոթներիս գնահատականի, այն առանձնապես կողմնակի երևույթների չի հանգեցնում, անգամ ջերմությունը չի բարձրանում: Ես, այնումենայնիվ, առաջնորդվեցի այն հանգամանքով, որ ինձ պետք է հնարավորինս երկար պաշտպանված լինել: Եվ ես որոշեցի պատվաստվել «Սպուտնիկ»-ով: Բացի այդ, զինված ուժերը ևս պատվաստվում են «Սպուտնիկ V»-ով, իսկ ես վերջիվերջո գլխավոր հրամանատարն եմ»,- ասել է Պուտինը: