Բլինքեն. ԱՄՆ-ն ու Իրանը առկա տարաձայնությունների միայն մի մասն են վերացրել
ԱՄՆ-ն ու Իրանը, Վիեննայում անուղղակի բանակցությունների շրջանակներում, հաղթահարել են իրենց տարաձայնությունները, բայց չեն լուծել բոլորը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Նրա խոսքով՝ շատ էական տարաձայնություններ դեռ մնում են: «Ես չեմ կարող ասել, թե արդյոք մենք կկարողանանք հաղթահարել այս տարաձայնությունները: Դա մեծապես կախված է Իրանի գերագույն առաջնորդի կայացրած որոշումներից: Եթե Իրանը պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ վերադառնալու միջուկային համաձայնագրին, որն աշխատում էր Իրանի վտանգավոր միջուկային ծրագիրը զսպելու համար, մենք պատրաստ ենք դրան: Բայց ես կարծում եմ, որ այժմ Իրանն է որոշում կայացնում` արդյոք ինքը լո՞ւրջ է վերաբերվում դրան»,- նշել է նա: