Financial Times-ը գրում է, որ ապրիլին Թուրքիայում գնաճի տարեկան ցուցանիշը հասել է գրեթե 70 տոկոսի, քանի որ համաշխարհային էներգակիրների բարձր գները և թույլ լիրան նպաստել են սննդի, տրանսպորտի և այլ հիմնական կարիքների թանկացմանը:

Պաշտոնական վիճակագրական գործակալության հրապարակած տվյալները ցույց են տվել, որ անցյալ ամիս երկրի սպառողական գների ինդեքսն աճել է 69,97 տոկոսով։

Դա պայմանավորված է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնի կտրուկ աճով, որը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 89 տոկոսով. տրանսպորտի գներն աճել են մոտ 106 տոկոսով:

Թվերը, որոնք ինչպես ընդդիմադիր կուսակցություններն են ասում, թերագնահատում են խնդրի իրական մասշտաբները, ներկայացնում են 2002 թվականի սկզբից ի վեր Թուրքիայում գնաճի ամենաբարձր մակարդակը:

Գների կտրուկ աճը դժգոհություն է առաջացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնի և նրա իշխող կուսակցության նկատմամբ: Սակայն Էրդողանը, որը վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքների կատաղի հակառակորդն է, բազմիցս դիմադրել է Կենտրոնական բանկին՝  փոխառությունների աևժեքը բարձրացնելու հարցում: Սա ճնշում է թուրքական լիրայի վրա, որն արժե մոտ 40 տոկոսով ավելի ցածր, քան 12 ամիս առաջ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն