Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները երկրի ներքին գործն են. Պեսկով
Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները երկրի ներքին գործն են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի այս դժվարին շրջանը և հաստատվի կայունություն։
«Հայաստանում կայունությունը հնարավորություն կտա աստիճանաբար շարժվելու դեպի Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացում, նաև թույլ կտա զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է Կրեմլի խոսնակը:
1lurer.am