Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան հակահարձակում սկսել հունիսի վերջ-հուլիսի սկիզբ, եթե ստանան մեծ քանակությամբ արևմտյան զինատեսակներ։ Նման ժամկետներ է նշել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, փոխանցում է lenta.ru-ն։

«Առաջին զինատեսակները, որոնք կկարողանան կանգնեցնել հակառակորդին, կգան մայիսի վերջին՝ հունիսի սկզբին, իսկ հարձակումը՝ հունիսի երկրորդ կեսից ոչ շուտ»,- մանրամասնել է նա։

Արեստովիչն ընդգծել է, որ հակահարձակումը թույլատրելի կլինի միայն մեծ քանակությամբ զինատեսակների կուտակման դեպքում, ինչը բավարար կլինի մի քանի բրիգադի համար՝ «ամբողջովին վերազինված, պատրաստված, համակարգված»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն