Բելգրադի և Մոսկվայի միջև գազի մատակարարման նոր երկարաժամկետ պայմանագրի բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին։ Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Ի՞նչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը, մենք երկու տարի հետո միայն հնարավորություն կունենանք ինչ-որ տեղից գազ ստանալու։ Մենք 100 տոկոսով կախված ենք Ռուսաստանից, ինչպես և մի շարք այլ երկրներ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նավթի ավելի քան 60%-ը Ռուսաստանից ենք ստացել, քանի որ այն էժան է»,- նշել է Վուչիչը։

Նրա խոսքով՝ Արևմուտքը ճնշում է գործադրում Բելգրադի վրա Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցում։

Նախօրեին Եվրահանձնաժողովն առաջարկել էր Եվրամիությանը հակառուսական պատժամիջոցների 6-րդ փաթեթի շրջանակում աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից։ Մի շարք երկրներ դեմ են արտահայտվել ռուսական էներգակիրների էմբարգոյին։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն