Ողջ աշխարհը կարծում էր, որ խաղը գրեթե ավարտված է. Անչելոտին՝ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակը։
«Չեմ կարող ասել, որ մենք արդեն սովոր ենք հաղթել այս ձևով, բայց նույնը եղավ «Չելսիի» և ՊՍԺ-ի հետ։ Եթե հարցնեք, թե ինչպես է մեզ դա հաջողվում, ես կպատասխանեմ, որ ակումբի պատմությունն օգնում է մեզ շարունակել պայքարը նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն ինչ արդեն ավարտված է։ Խաղը մոտ էր ավարտին, բայց մենք, այնուամենայնիվ, կարողացանք վերջին քայլը կատարել։ Մենք լավ հանդիպում անցկացրինք ուժեղ մրցակցի դեմ։ Խփած գոլը, որը թույլ տվեց մեզ հավասարեցնել հաշիվը, վստահություն ներշնչեց ավելացված ժամանակում և հոգեբանական առավելություն տվեց։ Ողջ աշխարհը կարծում էր, որ խաղը գրեթե ավարտված է. դա լավ կոմբինացիա էր՝ Ռոդրիգոյի գոլը, և մենք ներդրեցինք մեր ունեցած ողջ էներգիան: Պահանջվեց տքնաջան աշխատանք, զոհողություն, փոփոխությունները շատ օգնեցին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ։ Թիմերն արդեն հանդիպել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2018 թվականին։ Այն ժամանակ մադրիդցիները հաղթեցին 3։1 հաշվով։ Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին՝ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
Shantnews.am