Մակրոնի կուսակցությունն ընտրություններից առաջ փոխել է անունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնադրած «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցությունը որոշել է փոխել անունը։ Ինչպես նշել է կուսակցության գլխավոր պատվիրակ Ստանիսլաս Գուերինին, քաղաքական շարժումն այսուհետ կկոչվի «Վերածնունդ»։
«Այսօր մենք նախաձեռնում ենք «Առաջ, Հանրապետություն» վերակազմավորոմը, որպեսզի կարողանանք շարունակել ընդլայնել այս քաղաքական շարժումը, որը ստեղծվել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ընդամենը վեց տարի առաջ՝ վերածելով այն քաղաքական կուսակցության, որը կկրի «Վերածնունդ» անունը»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, կուսակցությունը կոչված է հավատարիմ մնալու Հինգերորդ Հանրապետության նախագահի կամքին և այն սկզբունքներին, որոնք Ֆրանսիան առաջ է մղում եվրոպական ասպարեզում։
Araratnews.am