Իրանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում
Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Կասպից ծովում: Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, ռազմածովային ուսումնավարժանքները ստացել են «Կայուն անվտանգություն 1400» անվանումը:
Զորավարժությունների տարածքը զբաղեցնում է 77 000 քառ. կմ տարածք Կասպից ծովի` Իրանի ջրային տարածքում: Զորավարժությունները ներառում են նավատորմի տարբեր ստորաբաժանումների միավորներ, այդ թվում` ռազմանավեր, օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչուներ, էլեկտրոնային պաշտպանության համակարգեր: Ուսումնավարժանքներին մասնակցում են ծովային հետևակայիններ և հրամանատարներ:
Վերջին տարիների ընթացքում իրանական նավատորմը մի շարք զորավարժություններ իրականացրել երկրի հյուսիսային և հարավային ափերին: