Վերջին շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ի երկու տարհանման շարասյուն մայիսի 1-2-ին և մայիսի 4-ին մոտ 500 մարդ տարհանեցին Մարիուպոլի շրջանից և նրա շրջակայքից, այդ թվում՝ «Ազովստալ» գործարանից: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ։

«Անհամբեր սպասում եմ Մոսկվայի և Կիևի հետ հավելյալ հումանիտար դադարների շարունակական համակարգմանը, որպեսզի ապահովվի խաղաղ բնակիչների անվտանգ ելքը»,- ասել է Գուտերեշը։

Ավելի վաղ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի համակարգող Օսնաթ Լուբրանին հայտնել էր, որ մայիսի 1-2-ը «Ազովստալ» գործարանից տարհանվել է 101 մարդ, իսկ Մանգուշ գյուղից՝ ևս 58 մարդ։ Մայիսի 5-ին Լուբրանին հաղորդել է, որ Մարիուպոլից ևս 300 խաղաղ բնակիչ է տարհանվել:

Նույն օրը՝ մայիսի 5-ին, ՄԱԿ-ը հայտարարեց Ազովստալից խաղաղ բնակչության տարհանման երրորդ գործողության մեկնարկի մասին։ Այս գործողությունների արդյունքում տարհանվածների թիվը դեռ չի հաղորդվում։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն