Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը
Ամերիկյան իշխանությունները, ազգային պաշտպանության ռազմավարության նոր տարբերակի համաձայն, կշարունակեն Չինաստանին , և ոչ թե Ռուսաստանին համարել գլխավոր ռազմավարական մրցակից, չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:
Դա հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քեթլին Հիքսը՝ ելույթ ունենալով ուրբաթ օրը Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամի կողմից կազմակերպված կոնֆերանսում.
«Ռուսաստանը սուր վտանգ է ներկայացնում միջազգային համակարգի համար, մեր ազգային պաշտպանության ռազմավարությունը լիովին հաշվի է առնում Ռուսաստանի Դաշնության սպառնալիքը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս, բայց նույնիսկ հիմա, երբ մենք բախվում ենք ռուսական ագրեսիայի և չարամիտ գործողությունների, ռազմավարությունը հստակ նշում է, որ ՉԺՀ-ն ամենալուրջ ռազմավարական մրցակիցն է և մեր հիմնական մարտահրավերը»,- պնդել է նա։
Մարտի վերջին Պենտագոնը հրապարակեց ԱՄՆ Ազգային պաշտպանության ռազմավարության գաղտնազերծված հատվածները։ Դրանցից բխում է, որ Վաշինգտոնի վարչակազմն այս փուլում Չինաստանին տեսնում է որպես ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակից և մարտահրավեր։
Shantnews.am