Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 2-րդ տուրում էլ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց: Այս անգամ նա սևերով միավորը կիսեց Բոգդան-Դանիել Դյակի հետ: Մեկնարկային տուրում Արոնյանը միավորը կիսել էր Ռիխչրդ Ռապորտի հետ:

Երկրորդ տուրում հաշտություն կնքեցին նաև Շահրիյար Մամեդյարովն ու Ռչարդ Ռապորտը, Ուեսլի Սոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լենիեր Դոմինգեսն ու Ֆաբիանո Կարուանան: Ինչպես մեկնարկային տուրում, այս անգամ էլ միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Յան Նեպոմնյաշչնին հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային:

2 տուրից հետո 1,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Յան Նեպոմնյաշչնին և Ուեսլի Սոն: Արոնյանը մեկ միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Վաղը կայանալիք 3-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն