Իլոն Մասկը ծրագրում է մինչև 2028 թվականը Twitter-ի եկամուտը հնգակի մեծացնել
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը վերջերս է ձեռք բերել Twitter միկրոբլոգների ցանցը, մտադիր է ընկերության եկամուտները 6 տարում մեծացնել ավելի քան 5 անգամ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ներդրողների համար անցկացված շնորհանդեսի տվյալներին։
Մասկի ծրագրերում է Twitter-ի տարեկան եկամուտը 2028 թվականին 26,4 մլրդ դոլարի հասցնելը։ Անցած տարի այդ ցուցանիշը կազմել է մոտ 5 մլրդ դոլար։ 6 տարի անց եկամուտները վճարովի բաժանորդագրություններից պետք է հասնեն 10 մլրդ դոլարի։
Ձեռնարկատերը նաև ակնկալում է, որ 2028 թվականին սոցցանցի օգատտերերի թիվը կաճի ավելի քան քառակի՝ հասնելով 931 մլն-ի։ 2021 թվականի վերջի դրությամբ՝ սոցցանցն ունի 217 մլն օգտատեր։ Ըստ Մասկի պանների՝ նրանցից 104-ը կլինեն վճարովի բաժանորդները։
Shantnews.am