Մակրոնը խոստացել է Ֆրանսիան ավելի անկախ դարձնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, երդմնակալությունից հետո իր առաջին ելույթում խոստացել է անխոնջ աշխատել Ֆրանսիան ավելի անկախ պետություն դարձնելու և «մեր դարի մարտահրավերներին ֆրանսիական և եվրոպական պատասխան տալու համար», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք՝ Մակրոնը շաբաթ օրը կրկին ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը՝ հինգ տարի ժամկետով։
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում։ Հրավիրված էր մոտ 450 մարդ, որոնց թվում էին նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին։ Հյուրերի թվում են եղել նաև գործող կառավարության անդամներ, ականավոր քաղաքական գործիչներ, խոշոր պետական կառույցների ղեկավարներ, քաղաքապետեր, ֆրանսիացի Նոբելյան մրցանակակիրներ և այլք։
Shantnews.am