Աֆղանստանում կանայք արդեն պաշտոնապես պարտավոր են հիջաբ կրել
Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է ամբողջ երկրում կանանց հիջաբ կրելու մասին։
«Հիջաբ կրելու մասին որոշումը պարտադիր է և անհրաժեշտ մուսուլման ազնվական, չափահաս կանանց համար: Շարիաթի կանոններին համապատասխան՝ կանայք պետք է ծածկեն իրենց դեմքը՝ թողնելով միայն աչքերը»:
Նշվում է, որ եթե կինը հասարակական վայրերում սիստեմատիկ կերպով խախտի հիջաբ կրելու կանոնը, նրա հորը կամ ամուսնուն կարող է ազատազրկում սպառնալ։
Համաձայն հրամանագրի՝ պետական մարմիններում աշխատող և հիջաբ կրելու կանոնը չպահպանող կանայք պետք է հեռացվեն զբաղեցրած պաշտոններից։ Միաժամանակ պետական ծառայության մեջ գտնվող տղամարդը նույնպես կարող է ազատվել աշխատանքից, եթե պարզվի, որ նրա կինը կամ դուստրը չեն պահպանում հիջաբ կրելու կանոնները։
Ընդգծվում է, որ հիջաբ կրելու դեպքում նախապատվությունը պետք է տրվի երկար հագուստին, որը ծածկում է նույնիսկ աչքերը՝ քողարկված նուրբ ցանցով։
Shantnews.am