Կուբայի հյուրանոցներից մեկում պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել
Առնվազն 22 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը հոսպիտալացվել են Կուբայի հինգաստղանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, հայտնում է BBC-ն։
Ենթադրվում է, որ Հին Հավանայի Սարատոգա հյուրանոցի մոտ կայանված գազատարը բռնկվել է, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, ինչն էլ քանդել է շենքի մի քանի հարկ։
Հյուրանոցի բացումը նախատեսված էր չորս օրից:
Այժմ այն ավերակների է վերածվել։
Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում՝ փլատակների տակ մնացած մարդկանց հայտնաբերելու համար:
Կուբայի պատկան մարմինը հայտնել է, որ զոհվածների թվում կա հղի կին և երեխա:
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
hy.armradio.am