Հաղթանակի 77-ամյակի առիթով Լոռու մարզում ծաղկեպսակներ են խոնարհել Իոսիվ Մոնտրեզորի հուշակոթողին
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակի առթիվ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանի, 102-րդ ռազմաբազայի գնդապեդ Դմիտրի Ավչերովի մասնակցությամբ հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհել հայ ռուսական բարեկամությունը խորհրդանշող Իոսիվ Մոնտրեզորի հուշակոթողին։ Հայատնում է Լոռու մարզպետարանը։
Հիշատակի միջոցառմանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի պաշտոնյաներ, Սպիտակի քաղաքային իշխանությունների, ռուսական 102-րդ ռազմաբազայի, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր։
Ելույթներով հանդես են եկել և հավաքվածներին ողջունել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ալեքսանդր Ցանականյանը և գնդապեդ Դմիտրի Ավչերովը՝ իրենց խոսքում կարևորելով հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:
Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների հոգևոր սպասավորների ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ:
Shantnews.am