Չինական տեխնոլոգիական հսկաները, մասնավորապես՝ Lenovo-ն ու Xiaomi-ն, որոշել են լքել ռուսական շուկան ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ մի շարք չինական ընկերություններ կրճատում են մատակարարումները Ռուսաստան, այդ թվում՝ Lenovo Group Ltd. և սմարթֆոններ արտադրող Xiaomi Corp-ը։ Ընդ որում, ռուսական շուկայում ընկերությունները շատ վստահելի դիրքեր են ամրապնդել  հատկապես արևմտյան պատժամիջոցներից հետո։

Պարբերականի տվյալներով՝ ընկերությունները գտնվում են ԱՄՆ-ից սարքավորումներ մատակարարողների ճնշման տակ։ Նրանք պահանջում են, որ իրենց արտադրած չիպսերը չօգտագործվեն ռուսական ապրանքների մեջ։ Չինական ընկերությունները խուսափում են հրապարակային հայտարարություններից, քանի որ պաշտոնական Պեկինը դեմ է Արևմուտքի պատժամիջոցներին։

WSJ-ի տվյալներով՝ մարտին չինական տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը կտրուկ նվազել է 40%-ով, սմարթֆոնների՝ գրեթե երկու երրորդով, հեռահաղորդակցության բազային կայանների՝ 98%-ով։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի  Ռուսաստանի նկատմամբ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելուց հետո։ Վաշինգտոնը սպառնացել է նաև պատժել չինական ընկերություններին կանոնները խախտելու համար։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն