Հավանայի հյուրանոցներից մեկում պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ին
Կուբայի մայրաքաղաք Հավանայի կենտրոնում՝ «Սարատոգա» հյուրանոցում պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին հայտնում է Prensa Latina-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհի մասին:
Հարակից տների բնակիչները տարհանվել են, իշխանությունները խոստացել են վերականգնել վնասված շինությունները:
Վերջին տվյալներով՝ հիվանդանոցներում կա 64 տուժած, այդ թվում և՝ 14 անչափահաս:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Որպես պայթյունի ամենահավանական պատճառ այս պահին նշվում է գազի արտահոսքը:
1in.am