Արցախի նախագահը մայիսի 9-ի տոների առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Երկրի ղեկավարին ուղեկցել են պետական և զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ:
hy.armradio.am