ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցում Հաղթանակ զբոսայգում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին:
Պետական այրերը շնորհավորել են Հաղթանակի զբոսայգում ներկա Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարևոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին:
Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:
107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:
Հավերժ փառք և խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:
1lurer.am