Լեհաստանում ներկով հարձակվել են ՌԴ դեսպանի վրա
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման է ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս: Այս մասին հայտնում է ТАСС-ի թղթակիցը դեպքի վայրից։
Ռուսաստանի Դաշնության դեսպանի, նրա կնոջ և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին և օգնել նրանց մոտենալ մեքենային։
Shantnews.am