Եվրամիությունը շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, նրա արտաքին և ներքին քաղաքականությունը որոշվում է ասոցիացիայի անդամ երկրների կարճաժամկետ օգուտներով և քաղաքականությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հիմա էլ է պետք համերաշխություն և համագործակցություն, ինչպես այն ժամանակներում, երբ դրվում էին եվրաինտեգրման հիմքերը։ Ուկրաինայում տիրող իրավիճակը ողբերգություն է, որը ծավալվում է Եվրոպայի կենտրոնում ողջ աշխարհի աչքի առաջ, ինչը նաև նախազգուշացում է ԵՄ-ին»,- ասված է նախագահի հայտարարության մեջ։

Որպես առկա խնդիրների լուծում Էրդողանն առաջարկել է «մի կողմ թողնել  տարաձայնությունները» և «մեզ համար նոր պատմություն գրել», ինչի անհրաժեշտությունն առաջացել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն