ԵՄ-ն մտադիր է թուլացնել ռուսական նավթի նկատմամբ սահմանած պատժամիջոցները
Եվրամիությունը մտադիր է մեղմացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը շաբաթավերջին կայացած հանդիպման ժամանակ այս հարցի շուրջ ընթացած բանավեճերից հետո, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հասանելի աղբյուրներն ու փաստաթղթերը։
Փաստաթղթերի համաձայն՝ Եվրամիությունը կչեղարկի եվրոպական երկրների նավերով ռուսական նավթի երրորդ երկրներ փոխադրելու առաջարկվող արգելքը, սակայն նման մատակարարումների ապահովագրման արգելքը կպահպանվի։ Աշխարհի ամենախոշոր նավթատերերից մեկը Հունաստանն է, որը ԵՄ անդամ երկրներից էր, որը ձգտում էր հանել այս դրույթը ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթից։
Բացի դրանից, նշվում է, որ երկրները դեռ քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բլոկը, դիվանագետները փորձում են նաև հաղթահարել Հունգարիայի առարկությունները ռուսական նավթի առաջարկվող արգելքի վերաբերյալ:
Աղբյուրի համաձայն՝ Եվրամիության գործադիր մարմինն առաջարկում է նաև արգելել եվրոպական ընկերություններին ծառայություններ մատուցել, այդ թվում՝ ապահովագրություն, որոնք անհրաժեշտ են երրորդ երկրներ ռուսական նավթի փոխադրման համար։ Ակնկալվում է, որ դրույթը կմնա ուժի մեջ՝ չնայած որոշ պետությունների դժկամությանը:
Անդամ պետությունների միջև քննարկումները շարունակվում են, և միջոցառումները ենթակա են փոփոխման՝ մինչև բոլոր 27 երկրների կողմից հաստատվելը:
Shantnews.am