Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ է արել զուսպ լավատեսություն պահպանել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելու հարցում։

«Դա երկարատև գործընթաց է: Արդյոք այն դրական ավարտ կունենա՞։ Հնարավոր է։ Վստահաբա՞ր: Ո՛չ: Մենք ուշադիր հետևում ենք գործընթացին»,- ասել է Աքարը թուրքական հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել էր, որ Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու հարցով շփումները նախատեսվում է ակտիվացնել, անհրաժեշտության դեպքում դրանց կարող են միանալ երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը: Աքարը նաև հայտնել էր, որ թուրքական կողմը կործանիչների ձեռքբերման վերաբերյալ նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղարությանը, որն այնուհետև ուղարկվել է Կոնգրես: Նամակում ասվում է, որ Թուրքիային կործանիչների վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին:

Աքարը նաև հայտնել է, որ առաջիկա օրերին դրական տեղաշարժ է ակնկալում Ֆրանսիայի և Իտալիայի հետ SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության նախագծի իրականացման հարցում:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն