Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթանին
Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե) Հրաչյա Փոլադյանը մայիսի 10-ին հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթան Նորին Օծություն Հայսամ բին Տարեկին։
Հայաստանի օրհներգը հնչելուց և հավատարմագրերը հանձնելուց հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ջերմ ողջույններ է փոխանցել սուլթանին։
Հրաչյա Փոլադյանը նշել է, որ Պարսից ծոցի երկրներից Օմանը եղել է առաջինը, որի հետ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ (1992 թ. հուլիս), և արդեն ամռանը նշվելու է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Հայ-օմանական երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը մի շարք առաջարկներ է ներկայացրել սուլթան Հայսամ բին Տարեկին, որոնք դրական են ընդունվել։
Զրույցի ավարտին սուլթանը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանին իր առաքելության մեջ։
1lurer.am