Անացյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի 2,6 միլիոն դեպք եւ ավելի քան 57 հազար մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունն ավելացել է 2 տոկոսով, մինչդեռ մահացությունը նվազել է 10 տոկոսով եւ ամենացածր ցուցանիշին հասել անցյալ տարվա նոյեմբերից ի վեր, հունիսի 30-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«Հիվանդացությունը մնում է շատ բարձր: Անցյալ շաբաթ օրական միջին հաշվով հիվանդացել է ավելի քան 370 հազար մարդ»,- նշել է ԱՀԿ-ն իր շաբաթական համաճարակաբական տեղեկագրում: «Մահերի թվը շարունակել է նվազել: Ընդամենն արձանագրվել է ավելի քան 57 հազար մահ շաբաթվա ընթացքում, ինչը 10 տոկոսով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ, եւ դա մահացության ամենացածր ցուցանիշն է 2020 թվականի նոյեմբերից ի վեր»: Շաբաթվա ընթացքում աշխարհում արձանագրվել են 2 600 313 նոր վարակվածներ եւ 57 603 մահացու վախճան: Հունիսի 27-ի դրությամբ ընդամենը եղել է ախտահարման 180 492 131 դեպք եւ հիվանդների մահվան 3 916 771 դեպք: Անցյալ շաբաթ հիվանդացությունը նվազել է Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (6 տոկոսով) եւ Հարավ – արեւելյան Ասիայում (5 տոկոսով), դրա հետ մեկտեղ աճ է արձանագրվել Աֆրիկայում (34 տոկոսով), Արեւելյան Միջերկրականում (13 տկոով) եւ Եվրպայում (10 տոկսով):

Մահացությունն աճել է Աֆրիկայում (42 տոկոսով), բայց կրճատվել է Հարավ – արեւելյան Ասիայում (33 տոկոսով),Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (13 տոկոսով), ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (2 տոկոսով) եւ Եվրոպայում (1 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 372 հազար մարդ եւ մահացել ավելի քան 6 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել է ախտահարման ավելի քան 1,1 միլիոն նոր դեպք եւ 30 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ – արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 573 հազար վարակվածներ, մահացել է 13 հազարից ավելի մարդ: ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ շարունակվում է կորոնավիրուսիայն շտամների տարածումը, որոնք դասվում են «անհանգստություն հարուցող տարբերակների» թվին: Մասնավորապես, «Ալֆա» շտամը, որը 2020 թվականի սեպտմբերին հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, հունիսի 29-ի դրությամբ կա 172 երկրներում (երկու երկրով ավելի, քան մեկ շաբաթ առաջ):

«Բետա» տարբերակը, որն սկզբնապես հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այժմ շրջանառում է 120 պետություններում, մինչդեռ մեկ շաբաթ առաջ դրանց թիվը եղել է 119: «Գամմա» շտամը, որը սեպտեմբերին հայտնաբերվել է Բրազիլիայում, յոթ օրում իր աշխարհագրությունն ընդլայնել է 71-ից մինչեւ 72 պետություն: Իր հերթին «Դելտա» տարբերակը, որը մասնագետներին հայտնի է 2020 թվականի սեպտեմբերից Հնդկաստանում այն հայտնաբերվելուց հետո, մեկ շաբաթում ներթափանցել է 11 նոր երկիր, եւ դրանց թիվը հասել է 96-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն