Պուտինը չի նախատեսում ռազմական դրություն մտցնել. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում երկրում ռազմական դրություն մտցնել Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը ։
«Ոչ, ծրագրերում նման բան չկա», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի հայտարարությունն առ այն, որ Պուտինը կարող է Ռուսաստանում ռազմական դրություն մտցնել՝ Դոնբասի պաշտպանության օպերացիային աջակցելու համար։
Tert.am