Փարիզի օդանավակայանների աշխատակիցները գործադուլ են անում, ինչը հանգեցնելու է չվերթների հետաձգմանը
Փարիզի օդանավակայանների աշխատակիցների գործադուլը կհանգեցնի չվերթների հետաձգմանը, հայտնում է օդանավակայանների ղեկավարությունը, գրում է ria.ru-ն:
Ենթադրվում է, որ Օրլի և Ռուասսի-Շառլ դը Գոլ օդանավակայաններում գործադուլը կտևի հուլիսի 1-5-ը:
«Փարիզի օդանավակայանների մի խումբ աշխատակիցներ միանում են հասարակական շարժմանը հուլիսի 1-ից 5-ը: Հնարավոր են օդանավակայանին մոտենալու դժվարություններ և թռիչքների հետաձգումներ: Նախապես ժամանեք օդանավակայաններ: Ձեր ավիաընկերության հետ ստուգեք թռիչքների ներկա կարգավիճակը», - ասված է հայտարարության մեջ: